Ֆինլանդիան վավերացրել է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Թվիթերում տեղեկացրել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն, հաղորդագրությունը տարածել է ՀՀ ԱԳՆ-ն: «Ուրախ ենք հայտարարել, որ Ֆինլանդիան վավերացրել է Եվրամիություն-Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-Հայաստան հարաբերությունները և օգտակար կլինի Հայաստանի ու ԵՄ քաղաքացիներին», - ասված է հաղորդագրությունում:
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին։ 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է ՀՀ ԱԺ-ն: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: ԵՄ 28 երկրներից մինչ օրս համաձայնագիրը վավերացրել են 13-ը՝ Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Ռումինիան, Դանիան, Ֆինլանդիան և Մալթան: